Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին՝ առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևանում` սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: