«Մարտի 1»-ի գործով այսօր նշանակված նիստը չի կայանա: Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին հայտնել են նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։
Ըստ տեղեկության՝ նման որոշման հիմք է եղել Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում։
Հաջորդ դատական նիստի նշանակման օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։