ՌԴ արտգործնախարարությունում տեղի է ոնեցել արտգործնախարարի տեղակալների հետ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը: Այս մասին ասվում է ՌԴ արգործնախարարության պաշտոնական կայքում:
Պաշտոնական կայքում նշվում է հայկական ու ադրբեջանական համայնքների խաղացած կարևոր դերի մասին ՌԴ տարածքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի ֆոնին ազգամիջյան խաղաղությունն ու համաձայնությունը պահպանելու հարցում: