Մոսկվան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հանդարտեցման կոչ է անում: Այս մասին Комсомольская правда ռադիոկայանի եթերում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ տեղեկացնում է Комсомольская правда-ն:
«Շատ ենք ականատես լինում արտասահմանից ագրեսիվ հայտարարությունների ու գործողությունների: Ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամ աշխարհը բախվում է իրավիճակների սրման հետ, որոնք ծխում են: Հանգուցալուծման մեխանիզմները կան»,- հայտնել է Մարիա Զախարովան: