ՌԴ Պետդուման լիագումար նիստում հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, որում ռուս խորհրդարանականները կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ու իրենց պատրաստակամությունը հայտնում իրավիճակի կայունացման գործում միջնորդ դառնալու:
«ՌԴ Դաշնային խորհրդի Պետդումայի խորհրդարանականները լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների, և վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, խորհրդարանականները հայտնել են կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին: Օրենսդիրները կոչ են արել թույլ չտալ էսկալացիան տարածաշրջանում՝ նշելով իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու հանգամանքը: