Այսօր Ռուսաստանի Դաշնության Պետդումայում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի թեմայով հայտարարության նախագիծը՝ փոխանցում է Vesti.ru կայքը:
Հայտարարության մեջ խորհրդարանականները հակամարտող կողմերին կոչ են անում դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների: Նշվում է նաև, որ ռուս պատգամավորները պատրաստ են իրավիճակի կայունացման գործում միջնորդ դառնալ:
«ՌԴ Դաշնային խորհրդի պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կորուստների, և խիստ դատապարտում են կողմերի ուժի կիրառումը»,- ասվում է հայտարարության նախագծում: