Ընդհանուր առմամբ ամբողջ գիշեր շարունակվել են մարտերը: Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ հարձակողական գործողություններ իրականացնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի շփման գծի տարբեր ուղղություններով, որին պաշտպանության բանակը հակազդել է բոլոր միջոցներով, և այս պահին որևէ փոփոխություն բնագծի ամբողջ երկայնքով տեղի չի ունեցել: Այս մասին այսօր հայտնել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
Նա տեղեկացրել է, որ այս պահին էլ ընթանում են միջդիրքային մարտեր: ՊԲ-ն շարունակում է ամբողջությամբ տիրապետել իրավիճակին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար: