Հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ռեժիմը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես՝ մինչև ռազմական դրության ավարտը, դադարեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը:
«Հորդորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ վերոհիշյալ տարածք մեկնելուց և, կարգը շրջանցելով, մուտք չգործել արգելոցի տարածք։
Հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք հընթացս»,- հայտնում են նախարարությունից։