Ռազմական գործողությունները խոչընդոտ չեն. Գարեգինն ու Օֆելյան կատարեցին իրենց կյանքի ամենապատասխանատու քայլերից մեկը: Տագնապ ազդանշանի պայմաններում նրանք պսակադրվում են, որ Արցախը շարունակ ծաղկի:
Տիրոջ օրհնությունը նորապսակները ստանում են Ստեփանակերտի Սուրբ Հովանի մայր տաճարում: Գարեգինի և Օֆելյայի հարսանիքի հյուրերը, հասկանալի պատճառով, քիչ են, ոմանք արդեն ռազմաճակատում են, ոմանք՝ կազմ-պատրաստ, անհամբերությամբ սպասում են հրամանի:
Պատերազմի ժամանակ Արցախում շատերն են պսակադրվել, բայց դա 90-ականներին էր: Փեսայի հայրն արտառոց ոչինչ չի տեսնում՝ իրենց օրինակով են դաստիարակել որդիներին:
Գարեգինն ու Օֆելյան միակը չեն, որ այս օրերին Արցախում նոր ընտանիք են կազմում: Պսակադրող քահանան ասում է՝ սա է կենաց-մահու կռիվ տվող արցախցու տեսակը: