Կրակը չի դադարել, մարտերը շարունակվել են ամբողջ գիշեր: Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ հարձակողական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի տարբեր ուղղություններով: Պաշտպանության բանակը հակազդել է բոլոր միջոցներով: Որևէ փոփոխություն ամբողջ երկայնքով տեղի չի ունեցել: Այս պահին էլ ընթանում են միջդիրքային մարտեր: Պաշտպանության բանակը շարունակում է ամբողջությամբ տիրապետել իրավիճակին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար:
Վահրամ Պողոսյան (Արցախի նախագահի խոսնակ) - Շփման գծի տարբեր ուղղություններով հայկական ստորաբաժանումները շարունակում են հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները: Առանձին հատվածներում ձեռնարկվել են պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մերոնք ոչնչացրել են թշնամու հենակետերը և մարտական տեխնիկան։
Քիչ հետո մերոնք խոցել են ադրբեջանական ևս երկու ուղղաթիռ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները արևելյան ուղղությամբ ուղղաթիռները ոչնչացրել են «Իգլա» զենիթահրթիռային համակարգով:
Մարտունիի զորամասի ամբողջական ոչնչացման ու հայկական բարձրաստիճան զինվորականների կորստի լուրերը հերքեց Արծրուն Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով չհավատալ ադրբեջանական լրատվական դաշտից եկող կեղծ լուրերի:
Ավելի ուշ Ադրբեջանը ևս մեկ դաս տացավ: Խոցվեց երրորդ ուղղաթիռը: