Արցախի շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերը շարունակվում են, ավելի ինտենսիվ՝ հյուսիսային և հարավային ուղղությամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց, որ ՊԲ ստորաբաժանումները բազում հաջողություններ են արձանագրել, մեր զինված ուժերը կատարում է մարտական խնդիրը, հակառակորդի բոլոր գրոհները հետ են մղվում։
Ա․Հովհաննիսյանը հայտնեց, որ մարտական գործողությունների մեկնարկի պահից ի վեր հակառակորդն ունի 790 կենդանի ուժի կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, վիրավորների թիվը մոտ 1900 է։
Հայկական բանակն, ընդհանուր առմամբ, ըստ ՊՆ ներկայացուցչի, խոցել է հակառակորդի հակատանկային և հրետանային 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։
Նա նշեց, որ մեր կորուստների թիվը կներկայացնեն վաղն առավոտյան, հիմա ամփոփում են։
Ա․Հովհաննիսյանն անդրադարձավ ՍՈՒ-25 գրոհիչի խոցմանը, նշեց, որ, ցավոք, ունեցանք կորուստ, հայ օդաչուն մահացել է թուրքական F16 կործանիչի հարվածից։
Ըստ Ա․Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը շտապել է հերքել անհնարամիտ և ծիծաղելի բառապաշարով՝ նշելով, որ նման ինքնաթիռ Ադրբեջանի օդուժում չկա։