Թուրքիան Լեռնային Ղարաբաղում ռազմական ուժի կիրառման անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը՝ գրում է Lenta.ru կայքը:
«Թուրքիան չի մասնակցի իր ռազմական ուժով: Դրա անհրաժեշտությունը չկա, տեխնիկական աջակցությունը բավական է: Սակայն, եթե կարիքը լինի, ապա ճանապարհը բաց է»,- հայտնել է Աքթայը:
Ընդ որում, նա հերքել է սիրիական ընդդիմության գրոհայիններին հակամարտության գոտի ուղարկելու լուրը: