Al Arabiya կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան Սիրիայից 700-1000 վարձկան է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը մասնակցելու նպատակով: Տեղեկությունը Reuters գործակալությանն են փոխանցել Սիրիայի ազգային բանակից:
Պարբերականը գրում է, որ թուրքական անվտանգության ընկերությունը գրոհայիններին ամսական 1500 դոլար գումար է տրամադրում և տեղափոխում Թուրքիայի սահման՝ նախքան Ադրբեջան հասցնելը: