Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Արմենիա» ԲԿ-ում տեսակցել է Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներին:
«Մեր հերոս տղաների ոգին բարձր է, պատրաստ են վերականգնվելուց հետո վերադառնալ շարք:
Բժշկական կենտրոնի տնօրինությունը հավաստիացնում է՝ անհրաժեշտ ամեն ինչով ապահովված են»,- հայտնել է Մարությանը Ֆեյսբուքի իր էջում: