«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Հայաստանն արդեն երկու օր է՝ գտնվում է ռազմական դրության մեջ. բոլորս պատերազմի մաս ենք։
Սակայն պետք է ձեզ տամ կարևոր ուղերձ, որը, միգուցե, որևէ մեկը չի ցանկանա իր անունից հնչեցնել.
Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը, այսինքն՝ պետք է հնարավորինս ապահովենք այն առաջվա նման՝ ոչ թե պահելով գումարը բարձի տակ, այլ ծախսելով մեր տարատեսակ կարիքների համար, քանի որ դրանից էլ գեներացվում են պետության կարիքներին ուղղված հարկային միջոցները՝ հապահովումն մեր բանակի և պետության այլ առաջնային կարիքների։
Այսպիսով, եկեք փորձենք շարունակել ապրել և ծախսել մեր միջոցները հնարավորինս այնպես, ինչպես խաղաղ ժամանակ՝ միաժամանակ ապահովելով մուտքեր պետական բյուջե, որից հոգում ենք այնպիսի ծախսեր, ինչպիսիք են զինվորի հացը, սպառազինությունը և թիկունքը։
Խնդրում եմ տարածել այս ուղերձը»: