Գյումրիում ռուսական ռազմաբազան կարևորագույն զսպող գործոն է տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ գրում է Интерфакс գործակալությունը:
«Այն կարևորագույն զսպող գործոն է Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում: Այն միշտ կայունացնող դեր է խաղացել և հետագայում էլ կխաղա ռազմաբազայի կարգավիճակից ելնող իրավական, միջպետական ու միջազգային նորմերին համապատասխան»,- հայտնել է Վարդան Տողանյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: 2010-ի օգոստոսի 20-ին Հայաստանն ու Ռուսաստանը զորամիավորումների տեղակայման պայմանագիրը երկարացրել էին մինչև 2044 թվականը: