Գերմանիայի ու Թուրքիայի արտգործնախարարներ Հայքո Մաասն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերջին զարգացումները: Այս մասին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Հիմնական նպատակը պետք է լինի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը»,- ասվում է Twitter-ի միկրոբլոգում: