Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է, և խնդրում են չայցելել կենտրոն:
«Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն:
Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է, և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն: Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք: Շնորհակալ ենք»,- գրված է հայտարարությունում:
ՀՀ առողջապահության նախարարությունը, իր հերթին, հորդորում է չտարածել գրառումներ՝ արյան որևէ կոնկրետ խմբի շտապ անհրաժեշտության մասին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: