«Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սննդի կազմակերպումից մինչև մահճակալներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ կզբաղվի ապաստարաններում մարդկանց սննդի ապահովման խնդրով:
Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է՝ հուզված էին, բայց ամուր էին ու պինդ:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,- գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում: