Երեխաները բակային խաղերը հետաձգել են: Սահմանից եկող լուրերը լսել, ընկերներով որոշել են օգնել դիրքը պահող զինվորին, իրենց փոքր ներդրումն անել նրանց անվտանգության համար:
Վարազդատ Խաչատրյան - Որոշել ենք հավաքենք, որ զինվորներին մի բանով պետք կգան, պուլն իրենց չի կպնի, ակին կկպնի ու հետ կգնա:
Վարազդատն է ընկերներին իրար գլխի հավաքել: Երկու օրում մոտ 100 անվադող են գլորել-բերել, բակը բարիկադի վերածել: Մեքենայի հարցն էլ կլուծեն ու պաշտպանիչ անիվները կուղարկեն սահման: Գրիշայի եղբայրն Արցախում հիմա զինվոր է:
Գրիշա Գրիգորյան - Մի տարի ա, մյուս ձմեռ գալու ա: Գիտեմ, որ սաղ օրը տանկեր են պայթեցնում, օդաչու սարքեր:
Նորայրից լուր չունեն, բայց վստահ է՝ տղաները հակառակորդին ծնկի են բերելու:
Ժորա Աբգարյան («Տիգրան Աբգարյան» մարտական ակումբի ղեկավար) - Աշխարհի չեմպիոն է ծանրամարտի, կարատեի չեմպիոն, ըմբշամարտ, բռնցքամարտիկ Եվրոպայի մասնակից...
Զինվորական համազգեստով ու նաև ուժեղ ոգով են համախմբվել «Տիգրան Աբգարյան» մարտական ակումբի տղաները:
Մի քանի խնդիր ենք դրել, էն տղերքը, որ զինվորական մասնագիտություն ունեն, էնտեղ են, որտեղ պետք է:
Անվադողեր հավաքող տղային շատերն են ճանաչում: 2016-ին ադրբեջանական դրոշը տրորած 3 տանկիստից Տիգրան Աբգարյանի եղբայրն է: Հիմա հավաքած 80 հազար անվադող ունեն, սպասում են հարմար պահի, որ դիրքեր հասցնեն:
Բանակին բան պետք չի, բայց հավաքում ենք: Գիշերվա 4-ին մարդիկ զանգում են, ասում են՝ հավաքել ենք, պետք է բերենք, հո չենք ասի՝ չէ:
Կարիք լինի, Արցախ կմեկնեն: Նարեկը կարատեում սև գոտի է ստացել: Մի քանի օրից կծնվի նրա առաջնեկը: Բայց դա չի խանգարել, որ զինվորական համազգեստ հագնի:
Նարեկ Առաքելյան - Եթե տղերքը այստեղ են, ես էլ եմ այստեղ:
Հայկական զինուժի առաջ հիմա մարտական բարդ խնդիր է դրված՝ նշում է ապրիլյան պատերազմի մասնակիցը:
Վարդան Խուդավերդյան - Պիտի վերջակետ դրվի....
Ալբերտ Գևորգյան - Դժվար օրերին կըսեի, որ չընկճվին, իրանց զորությունը տեսնելով՝ պիտի գնանք առաջնագիծ:
Նահանջի տեղ չունենք՝ վստահեցնում են տղաները: Գյումրի են գնում, այնտեղից Արցախ զինվորներին քաղցրավենիք ու այլ պարագաներ ուղարկելու: Մի քանի տարի առաջ զորացրված տղաները կրկին պատրաստ են զենք վերցնել: