ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր տեղի կունենա դռնփակ արտահերթ հանդիպում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի թեմայով: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Նիստի անհրաժեշտության մասին պաշտոնապես հայտնել է Բելգիան, այն բանից հետո, երբ Ֆրանսիան ու Գերմանիան հայտնել էին հիմնախնդիրն օրակարգ մտցնելու մասին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան ընդգծել էր տարածաշրջանում բռնությունների թեման քննարկելու անհրաժեշտությունը:
Թեման օրակարգ բերելու եվրոպական երկրների նախաձեռնությանը միացել է նաև Մեծ Բրիտանիան: Բրիտանացի դիվանագետները հայտնել են, որ համընդհանուր կոնսենսուսի չհասնելու դեպքում, նիստի ավարտից հետո, համատեղ հայտարարություն կլինի կա՛մ ԱԽ-ի ամբողջ կազմով, կա՛մ եվրոպացի անդամներով: