Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Իգոր Գրիգորյանը կորցրել է իր 9-ամյա դստերը: Կինն ու որդին ծանր վիճակում են: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Տեսել ենք ԱԹՍ-ները: Երեխաներին փորձել ենք դուրս հանել` թաքնվելու կամ փախչելու նպատակով, չենք հասցրել: Իրենց ռումբից ընտանիքիս անդամներից մեկը` 9 տարեկան աղջիկս, զոհվել է, փոքր տղաս ծանր վիրավոր է, կինս նույնպես վիրավոր է: Հակառակորդն այսպես է կամենում և այսպես է անում»,- ասել է ընտանիքի հայրը: