Ադրբեջանում արդեն երեք օր իրականացվում է տեղեկատվական բլոկադա՝ սեփական հանրությանը մոլորության մեջ գցելով պատերազմի մասին տեղեկությունների առումով:
Անջատվեցին Facebook-ը, WhatsApp-ը, Viber-ը, Youtube-ը և էլի շատ սոցիալական հարթակներ: Արդեն օրվա կեսին մարդիկ կարողացան գտնել արգելափակումները շրջանցելու տարբերակներ ու միմյանց փոխանցել տեղեկություններ, իրական տեղեկություն՝ ռազմական գործողությունների իրական պատկերը և ադրբեջանցի զոհերի տվյալները:
-
«Իրավիճակը կրկին լարված է Թարթառի շրջանում: Հայկական բանակն ավերում է մեր դիրքերը»:
-
«Էլմիր Մամեդով Արզու օղլուն՝ Սալյանի շրջանից, 21 տարեկան, զոհվել է այսօրվա մարտում»:
-
«Աթաև Նիջաթ Հաբիլ օղլու: Զոհվել է Քարվաճառում»:
-
«Լեյտենանտ Թեբրիզ Ռասուլզադեն զոհվել է այսօր: Յուրաքանչյուր զոհ խորացնում է մեր ցավը»:
-
«Ծանր մարտում զոհվել է Սաֆարալիև Ռաշադ Ֆերման օղլուն: Ծնվել է 2001 թվականին»:
-
«Այսօր հայրենի գյուղ տարան Հուսեյն Վահիմ օղլու Հասանովի դին: Պատգամավորների զավակներից դեռ լուր չկա: Հայրենիքի պատիվը միայն աղքատները պետք է պահեն»:
Սա ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող քննարկումների փոքր մասն է: Սեպտեմբերի 28-ի առավոտից ադրբեջանական սոցիալական ցանցերում խուճապը ավելի խորացավ, երբ տեղեկություններ տարածվեցին գիշերվա մարտերի մասին: Կրած կորուստների մասին ադրբեջանական իշխանության լռության ֆոնին տեղի հանրությունը լուսանկարներ է հրապարակում՝ ներկայացնելով բազմաթիվ սպանվածների:
-
«Երեկ ծանր մարտում զոհվել է փոխգնդապետ Մեհման Միրազիզ Օղլու Շիրվանովը: Նա ազգությամբ թալիշ էր»:
-
«Լեյտենանտ Զաուր Հուսեյնովը թալիշ է, զորակոչվել է Հիշքեդերե գյուղից»:
-
«Սպա Կազիմով Էմին Ֆերման օղլուն զոհվել է սեպտեմբերի 27-ի գիշերը, Մռավ լեռան կռվի ժամանակ»:
-
«Քուրադաև Օմար Շամիլը 18 տարեկան է, ազգությամբ՝ ավար: Զորակոչվել է Կաբախչոլ գյուղից»:
-
«Խուդաև Յաշար Ալի օղլու, զորակոչվել է Ղուբայի շրջանից, թաթ է»:
Նկատում եք, որ սպանված ադրբեջանցիների թվում շատ են ոչ թյուրքական ծագում ունեցող զինծառայողներ՝ թալիշներ, թաթեր, ավարներ: Այս էթնիկ խմբերի ներկայացուցիչները Ադրբեջանի տարբեր բնակավայրերում բողոքի փոքր ցույցեր են անում՝ դժգոհելով, թե սա իրենց կռիվը չէ, չեն ուզում, որ իրենց զավակները զոհվեն թուրքերի համար: Հասարակական դժգոհությունն ու ժամառժամ ավելացող կորուստների մասին տեղեկությունները խուճապի են մատնում Ադրբեջանի բնակիչներին:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան