ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում:
Նիստից առաջ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին ասել է, որ քննարկվելու է Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը:
Դիտարկմանը՝ հակառակորդն արդեն հարվածում է Վարդենիսին, արդյոք դիմելո՞ւ են ՀԱՊԿ-ին, Ռուբինյանը, չհայտնելով մանրամասներ, նշեց, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ գործողությունները:
«Ադրբեջանը փորձում է պատերազմի մեջ ներքաշել նաև Հայաստանը, բայց մեր բանակը լիովին վերահսկում է իրավիճակը»,- ընդգծեց պատգամավորը:
Նա հայտարարեց, որ բոլոր միջազգային կառույցներից ակնկալում են ադրբեջանական ագրեսիայի և Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության և հակամարտության մեջ ներգրավվածության դատապարտում: