Այսօր տեղի կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը, որի ժամանակ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների թեման: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունից:
«Այսօր Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին տեղի կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին վերջին զարգացումները քննարկելու նպատակով: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կներկայացնի վերջին տեղեկությունները»,- ասվում է Ալբանիայի նախագահության Twitter-ի միկրոբլոգում: