Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության հրապարակից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության հրապարակի գորգի շուրջը, այդ թվում` մի քանի ավտոբուսներ:
Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում:
Սկզբում մտածեցի՝ հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսևորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ:
Հզոր, հզոր, հզո՜ր՝ ոգեղեն ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել»,- գրել է Փաշինյանը: