Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել վերջ տալ թշնամանքին ու բռնություններին՝ տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Կրետե կատարած այցի ժամանակ Մայք Փոմփեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման թեման քննարկել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ:
«Արտգործնախարարն ու ես դիմել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ու կոչ արել դադարեցնել բռնությունները, աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ու հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: