Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը ՀԱՊԿ-ի շրջանակում քննարկման ու խոր վերլուծության թեմա է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է РИА Новости-ն:
«Շփման գծում ներկա իրավիճակը, ներկա ռազմական գործողությունները կազմակերպությունում խոր վերլուծության և իհարկե քննարկման թեմա են: Մնացած հարցերում ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ բացառապես ելնելով այն բանից, որ սա խիստ զգայուն նյութ է, որում բոլորը պետք է բացարձակ ճշգրտություն պահպանեն»,-հայտնել է Դմիտրի Պեսկովը լրագրողներին: