Հայաստանի Հանրապետությունը նախորդ 24 ժամերի ընթացքում շարունակել է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող ծավալուն ապացույցներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում և Հայաստանում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի թիրախավորմանը: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից: