ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում՝ իր ելույթի ժամանակ, դիմելով Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին, ասաց՝ «սա ձեր պատերազմը չէ»:
«Պարզապես բացեք և նայեք այն զոհերի անուն-ազգանուննները, որոնք արդեն իսկ կան. հիմնականում դո՛ւք եք, հիմնականում ձե՛ր ազգության ներկայացուցիչներն են:
Հարց տվեք՝ ինչու է ալիևյան ֆաշիստական ռեժիմն առաջնագիծ նետում հենց ձեզ՝ բնիկներին, որոնց հետ մենք հարյուրամյակներ կողք կողքի ապրել ենք: Թույլ մի՛ տվեք ոչ մի դեպքում, որ ադրբեջանական ու թուրքական ֆաշիզմն օգտագործի ձեր և ձեր երեխաների կյանքերն իրենց մարդակերական քաղաքականությունն առաջ տանելու համար:
Փախցրե՛ք ձեր երեխաներին, պահեք, դուրս հանեք Ադրբեջանից, սաբոտաժ արեք ալիևյան հանցավոր վարչակազմի բոլոր հրահանգները»,- ասաց Աբովյանը: