ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայտնելով, որ առավոտյան եղել է Արցախի ազատամարտիկների միությունում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:
Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ` հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:
Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: Հաղթանակն անկասկած մերն է լինելու: Փա՛ռք հայ ժողովրդին: Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները»,- գրել է ԱՀ նախագահը: