Երեկ հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է ազգությամբ եզդի երկու զինվոր՝ այս մասին խորհրդարանում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Մեկը ծանր վիճակում է, մյուսը՝ միջին ծանրության»,- նշեց Բաքոյանը՝ հավելելով, որ երեկ երեկոյան եզդիական ջոկատ է ձևավորվել, որը պատրաստ է մեկնել Արցախ՝ պաշտպանելու երկրի սահմանները, ինչպես Ապրիլյանի ժամանակ: «Այդ հողը Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Համլետի, Բորիսի արյունով է սրբագործվել»,- ընդգծեց պատգամավորը: