«Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության»,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարությունը հրապարակել է նաև տեսանյութ:
Հիշեցնենք՝ նախարար Թորոսյանն այսօր այցելել է Արցախ՝ Ստեփանակերտում տեսակցել վիրավոր զինվորներին: Թորոսյանը հանդիպել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, քննարկել առողջապահական ոլորտում համագործակցության հարցեր: Վերադարձի ճանապարհին նա եղել է նաև Գորիսի բուժկենտրոնում: