ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է պատսպարված արցախցի երեխաների լուսանկարը և կից գրառում կատարել.
«Ո՞վ կարող է նրանցից հայրենիք խլել: Սա մի սերունդ է, որը չափահասության տարիներին որպես հարևան չի ունենալու ահաբեկչական պետություն: Որովհետև մենք այս երեխաներին պարտավոր ենք ժառանգել ազատ, անկախ, երջանիկ պետություն»,- գրել է ԿԳՄՍ նախարարը: