ՀՀ արդարադատության նախարարությունից իրազեկում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ անհետաձգելի նոտարական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ կտակներ և լիազորագրեր վավերացնելու (կազմելու) համար անհրաժեշտ է զանգահարել ՀՀ նոտարական պալատի հետևյալ հեռախոսահամարին +374 43 555-772:
Նշվում է, որ հեռախոսահամարը հասանելի է լինելու 24/7 ռեժիմով: