ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է արել Ֆեյսբուքում, որում հայտնել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: