ՄԱԿ-ի ԱԽ-ն երեքշաբթի Արցախում տիրող իրավիճակի շուրջ արտահերթ հանդիպում է գումարելու՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Իսկ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, արտահերթ հանդիպումը կանցկացվի փակ ռեժիմով: Լրատվական գործակալությունը հայտնում է, որ խորհրդակցություն-հանդիպման ձևաչափը ենթադրում է ՄԱԿ ԱԽ անդամ 15 երկրների ներկայացուցիչների մասնակցություն՝ առանց կոնֆլիկտի կողմերի: