Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում, ի թիվս այլ նորությունների, հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա են քաղաքական բնույթի սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ:
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ, հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, ինչպես նաև Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաևի՝ կայքերից մեկին տված հարցազրույցը, որում ԱՊՖԼ նախագահը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով և փորձում է քաղաքականացնել ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի: