Վրաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք:
Արձանագրվել է 3 մահ, ապաքինվել է 148 պացիենտ: Այս մասին նշված է կառավարության ստեղծած stopcov.ge կայքում՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակման 5552, ապաքինման 1906 դեպք: 28 մարդ մահացել է:
5 650 մարդ կարանտինում է, 836 մարդ` ստացիոնար վերահսկողության ներքո: