ԱՄՆ կոնգրեսական Քարոլին Մալոնին Թվիթերի իր էջում գրառում է կատարել` Միացյալ Նահանգներին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:
«Ես խստորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը: Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատանքներ տանի Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է նա: