«Իսպանիան իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի առնչությամբ և կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունները:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների և երկխոսության միջոցով և ոչ երբեք՝ բռնության»,- այսօր հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայան, հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: