Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հանդես է եկել հայտարարությամբ շփման գծում հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների վերաբերյալ՝ հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ վտանգ կա, որ սկսված ռազմական գործողությունները կարող են վերածվել տոտալ պատերազմի, ուստի հակամարտող կողմերին կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը։
Քրդամետ կուսակցությունը թուրքական իշխանություններին կոչ է արել ոչ թե պատերազմ բորբոքել, այլ նպաստել խաղաղության հաստատմանը և միջնորդական ջանքերը գործադրել բացառապես այդ ուղղությամբ։