ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ԱԺ արտահերթ նիստի ելույթում առանձնացրեց երեք հիմնարար սկզբունք, որոնց ուղղությամբ պետք է լայնածավալ գործողություններ իրականացվեն:
«Առաջին հերթին՝ ռազմական դիմադրության և դրանից բխող մնացած բոլոր գործողություները՝ ներքին միասնության և միջազգային հանրության մոտ կարծիք ձևավորելու և իրականությունը ներկայացնելու առումով: Հստակ պետք է կարողանանք փաստերով ներկայացնել: Որպես խորհրդարանականներ՝ անկախ քաղաքական հայացքներից, մենք արդեն իսկ գրություններ ուղարկել ենք մեր գործըներներին, բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական կազմակերպությունների մակարդակով, հեռախոսազրույցներ ենք ունեցել և արդեն իսկ հասկանում ենք, որ շուտով կհնչեն պատասխանները:
Բայց զսպող քայլերի համար անհամեմատ ավելի մեծ ջանքեր է պետք գործադրել: Պետք է միջազգային հանրությունն էլ իմանա, որ պատերազմը մեկնարկելուն զուգահեռ արդեն իսկ թուրքական հեռուստաընկերությունով լրագրողները ներկայացնում էին միջազգային հանրությանը, որ հայկական կողմը պատերազմ է սանձազերծել:
Եկել է ժամանակը, որ մենք փոխօգնության գործողություններ իրականացնենք: Դա կլինի ռազմական դաշինքի ձևով, հետագայում, ըստ անհրաժեշտության, Արցախի դե ֆակտո Հանրապետությունը ճանաչենք»,-նշեց Էնֆիաջյանը: