Մենք՝ եզդիներս ու հայերս, երկու ազգ ենք, բայց մեկ ժողովուրդ. այս տողերով իր ելույթը մեկնարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Եզդիական համայնքը մշտապես և հիմա էլ կանգնած է հայ ժողովրդի կողքին: Այսօր էլ, ցավոք, ունենք եզդի երկու զինվոր, որոնք վնասվածք են ստացել, վիրավորվել են: Մեկը ծանր վիճակում է, մյուսը՝ միջին ծանրության: Երեկ երեկոյան մենք եզդիներով եզդիական ջոկատ ենք ձևավորել և պատրաստ ենք այսօր մեկնել Արցախ՝ պաշտպանելու մեր սահմանը, ինչպես դա արեցինք Ապրիլյանի ժամանակ, և այդ հողը Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Համլետի, Բորիսի արյունով է սրբագործվել:
Եվ մենք թույլ չենք տա, որ երբևէ այստեղ թշնամիներ հայտնվեն: Մենք այս հողի համար պայքարել ենք արյան գնով և հիմա էլ պատրաստ ենք պայքարելու»,- նշեց Բաքոյանը՝ հավելելով, որ շատ եզդիներ հիմա էլ արդեն Արցախում են: