ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԱԺ արտահերթ նիստում հանդես եկավ ելույթով:
«Առնվազն վերջին մի քանի հարյուր տարում հայ ժողովուրդը մի քանի անգամ կանգնած է եղել էքզիստենցիալ գոյապահպանության վտանգի առջև: Եվ ամեն անգամ հայ-ժողովրդի պայքարի հաջողության և անհաջողության պատճառը եղել է մի քանի կարևորագույն բաղադրիչների համաժամանակյա բացակայությունը:
Վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում մենք առաջին անգամ այն պատմական սերունդն ենք, որ ձևակերպել է և ունի բոլոր բաղադրիչները. մենք ունենք մարտունակ բանակ, ունենք դիվանագիտություն և ինստիտուտներ, ունենք այսօր կոնսոլիդացված քաղաքական վերնախավ ու համակարգ, և երեկվա քննարկումները դրա վառ ապացույցն էին:
Մենք ունենք համազգային կուռ գիտակցություն և համազգային միասնականություն: Եվ առանց չափազանցնելու՝ հայ ժողովուրդը վերջին 7 հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ ունի այս բոլոր ֆորմուլաները: Եվ ուրեմն մենք իրավունք չունենք պարտվելու:
Սիրելի՛ զինվորներ, դուք էսօրվա Հայաստանը պահող զինվորներն ու սպաները չեք, դուք մեր հազարամյա երթի շարունակողն եք, դուք մեր էն երկաթե շերեփն եք, որի մասին խոսում էր Խրիմյան Հայրիկը»,- նշեց Կոնջորյանը: