«Գրոհայինների մասին մենք ունեցել ենք տարբեր տեղեկություններ, զեկույցներ տարբեր աղբյուրներից, ստանում ենք նաև հետախուզական տվյալներ։ Կարծում եմ՝ անհրաժեշտություն կա կուտակել այդ ամենն ու ներկայացնել այն ատյաններին, որոնք դրանում շահագրգռված են։
Թեման քարոզչական, քաղաքական առումով հետաքրքիր է, հեռանկարային է, բայց պրակտիկ առումով, երեկ էլ եմ ասել, 1992-1994 թվականներին Ադրբեջանը վարձկաններ է բերել Աֆղանստանից և տարբեր տեղերից ու որևէ հաջողության չի հասել։ Այս առումով դա մեզ չի վախեցնում, բայց որոշ առումներով թեման կարող է հետաքրքիր լինել»,- նշեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը։