«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորները կոչ են արել չաջակցել Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, գրում է RT-ն:
«Գերմանիայի Բունդեսթագը դաշնային կառավարությանը կոչ է անում պահպանել Ուկրաինայի չեզոքությունը, այսինքն՝ հնարավորության դեպքում դեմ արտահայտվել այդ երկրի՝ Եվրամիություն և ՆԱՏՕ ընդունվելուն»,- գրված է իշխանություններին ուղղված պատգամավորների դիմումում:
Նրանք նաև նշել են, որ Կիևը և Մոսկվան «կապված են միմյանց հետ մշակութային, կրոնական, լեզվական, տնտեսական և էթնիկական առումով»: Ըստ Բունդեսթագի, հենց այս պատճառով է, որ Ուկրաինան չպետք է ընտրության առաջ կանգնի Ռուսաստանի և Արևմտյան երկրների միջև, չնայած երկու երկրների հարաբերությունների վատթարացմանը:
Սեպտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունը անվանել էր երկրի ռազմավարական կուրս, իսկ միջազգային առաջնորդների հետ յուրաքանչյուր հանդիպմանը շեշտել, որ Ուկրաինայի արևելքում պատերազմը սպառնալիք է ամբողջ երկրի անվտանգության և կայունության համար: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ օտարերկրյա գործընկերները «լրիվ համաձայն են» իր հետ: