ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով արցախցիներին բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու հարցին, ասել է, թե չկա նման անհրաժեշտություն:
«Եթե լինի նման անհրաժեշտություն, դուք պաշտոնապես կիմանաք: ՀՀ կառավարությունը, համապատասխան մարմիններն ու գերատեսչությունները կաշխատեն այս ուղղությամբ և կասեն՝ ինչքան հյուրատուն, ինչքան ապաստարան, ում համար, որ տարիքային խմբի համար, ինչքան բնակչության համար պետք կլինի: Չկա մասսայական տեղահանում հասկացություն, այսինքն՝ խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում»,- նշեց Հովհաննիսյանը: