Երեկ տարածել էի հայտարարություն, որ պետական մարմիններն ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց, ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա:
Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքցիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները:
Ինչ վերաբերում է Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկություններին, խնդրում եմ զսպել և չտարածել դրանք:
Իմ շատ սիրելի, ուժեղ և հաղթող մարդիկ, անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը: Պարզապես կապի մեջ եղեք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Շնորհակալ եմ»,- հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: