Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ, պետք է ամեն ինչ անի, որ պատերազմն անմիջապես դադարեցվի: Այս մասին ասվում է Կուգլերի ֆեյսբուքյան էջում:
«Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական գյուղերի վրա հարձակումներ, սպանված քաղաքացիներ, երկու կողմում էլ պայքարելու պատրաստակամություն, և Թուրքիան միանգամից ցանկանում է միանալ: Մեծ անհանգստություն՝ պատերազմի մասին»,- գրել է Ավստրիայի խորհրդարանի անդամը:
Նա շեշտել է, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ, պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմն անմիջապես դադարեցվի, և երկխոսությանը վերադարձ կատարվի: